Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Պիելոնեֆրիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Տարիներ շարունակ տառապում եմ պիելոնեֆրիտով: Բժշկի նշանակումները կատարում եմ, սակայն կցանկանայի օգտվել նաև ժողովրդական միջոցներից: 

Տ.Ավանեսյան, ք.Գյումրի

 

Ուրոլոգիական հիվանդություններից ամենատարածվածը պիելոնեֆրիտն է:

 

Պիելոնեֆրիտը երիկամների բորբոքային ախտահարումն է, ինչի հետևանքով երիկամներում տեղի է ունենում միզարձակման կանգային երևույթներ և հիվանդածին մանրէների բազմացում: Պիելոնեֆրիտի վտանգավոր բարդությունները երիկամային անբավարարությունն ու հիպերտոնիան են:

 

Լեհաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և Ռուսաստանի ժողովրդական բուսաբույժները հավաստիացնում են, որ պիելոնեֆրիտն ընթանում է ընդհանուր իմունադեֆիցիտի պատկերի վրա: Այդ նպատակով, ժողովրդական բժշկությունը հանձնարարում է բուժվել ոչ միայն հակաբորբոքային և միզամուղ հատկություններով օժտված, այլև իմունախթանիչ արդյունքով խոտաբույսերով:

 

Բուժման համար լայնորեն կիրառվում են դաշտային ձիաձետի, արջախաղողի, հապալասի տերևների, դեղատնային երիցուկի, վաղենակի, կտավատի սերմերի, գիհու պտուղների հավաքածուն:

 

Պիելոնեֆրիտի բուժման համար ևս մեկ միջոց է տնային պայմաններում պատրաստված խնձորի քացախը: Այն հարուստ է B5, B12 և C վիտամիններով, նաև միկրոտարրերով` կալիումով և մագնիումով:

 

Վիտամին C-ն գերազանց հանում է բորբոքումը և բարձրացնում իմունիտետը: B խմբի վիտամիններն ու մագնիումը կարգավորում են զ/ճ-ն, փոխանակության գործընթացները և, նույնպես բարձրացնում իմունիտետը: Կալիումն ուժեղացնում է միզարտադրությունը, ինչն էլ նպաստում է երիկամներից թունավոր նյութերի ու խարամների դուրսբերմանը:

 

Եթե պիելոնեֆրիտի ախտանշանները ներառում են մարմնի բարձր ջերմաստիճան, սարսուռ, մեզի մեջ թարախի առկայություն և երիկամների շրջանում ցավեր, այդ դեպքում խնձորի քացախն օգտագործում են հետևյալ չափաբաժնով. 1 բաժակ տաք ջրին ավելացնել 2 թեյի գդալ խնձորի քացախ, խմել օրական երկու անգամ (առավոտյան և ցերեկը): Հիվանդի վիճակն արագ նորմալանում է:

 

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է ևս մեկ միջոց` ակնամոմը: Այն օժտված է բարձր հակամանրէային հատկությամբ, պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միկրոտարրեր, գլիկոզիդներ, որոնք բարերար ազդեցություն են թողնում ինչպես երիկամների, այնպես էլ ամբողջ օրգանիզմի վրա:

 

Ակնամոմի լուծույթը պատրաստվում է հետևյալ կերպ. 1 լ կաթը եռացնել, ավելացնել 50-100 գ մանր կտրտած ակնամոմ, փայտե գդալով 10 րոպե անընդհատ խառնել: Հետո քամել չորս տակ ծալած թանզիֆի միջոցով և լցնել ապակյա տարայի մեջ:

 

Կաթը սառելուց հետո, դրա մակերեսին հավաքվում է մոմի շերտ, որն անհրաժեշտ է հավաքել:

 

Ակնամոմային կաթը պահել սառնարանում: Ընդունել 1 ճաշի գդալ, ուտելուց  կես ժամ հետո, օրական 2-3 անգամ:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. uamobi.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

08.11.2015

Հարգելի Samvel, բարև Ձեզ: Ձեզ մոտ պիելոնեֆրիտն ունի խրոնիկ բնույթ, և ժամանակ առ ժամանա դիտվում են սրացումներ: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր է հակաբակտերիալ թերապիա: Հարկավոր է սրացման ժամանակ կատարել մեզի բակտերիոլոգիական քննություն, ստուգել զգայունություն կոնկրետ հակաբիոտիկի նկատմամբ: Բուժումը ցանկալի է զուգակցել սիմպոմատիկ միջոցների հետ` ցավազրկող և սպազմոլիտիկ միջոցներ, նաև ժողովրդական միջոցներ: Շատ օգտակար է մասուրի թուրմը, ինչպես նաև լոռամրգիի հյութը:

Samvel

06.10.2015

barev dzez.xndrum em patasxaneq.es virahatvel em erikamneric .hanel en qarer 3-4sm.bayc mi ktor mnacel e mot 1sm.unem pielonefrit.da indz shat e anhangstacnum.an@ndat jermutyun ev caver gotkatexium.hnaravor e bujel.naxapes shnorakalutyun

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ